Նորություններ
Մարտի 29-ին տեղի ունեցավ «Move2Armenia Career» աշխատանքի ամենախոշոր տոնավաճառը։
Միջոցառման շրջանակներում կային 2100 գրանցված հյուր, ներկայացվել էին 75 մասնակից ընկերություն, որոնցից 70%-ը ՏՏ ոլորտից էին։ Ցուցահանդեսում ներկայացվել էին ավելի քան 700 թափուր աշխատատեղ։
Ցուցահանդեսի այցելուները ժամանակ են ունեցել ծանոթանալու ընկերություններին և թափուր աշխատատեղերին, ներկայացնել իրենց ռեզյումեները և անգամ աշխատանքի հրավեր ստանալ։ Ցուցահանդեսին ներկա 75 ընկերությունների թվում էին՝ TUMO, DISQO, Service Titan, ZERØ, Krisp, DataArt և այլն։ Ցուցահանդեսի ժամանակ գործում էր նաև հատուկ կայք, որտեղ ներկայացվածն էին բոլոր առաջարկվող թափուր աշխատատեղերը, ինչը օգնեց բարձրացնել միջոցառման արդյունավետությունը, քանի որ հյուրերը կարող էին տեղում գտնել թափուր աշխատատեղ և առանց ժամանակ կորցնելու անմիջապես մոտենալ ցանկալի ստենդին։
Ցուցահանդեսը կազմակերպվել էր «Move2Armenia» և «Armenia Code Academy»-ի կողմից, ցուցահանդեսի գործընկերն էր «IDeA»-ն։ Միջոցառումն անցկացվել է «Armenia Today»-ի տեղեկատվական աջակցությամբ։