«Արաքս-3Eth» - համակարգչային ցանցով՝ «OSI» ցանցային մոդելի սեանսային մակարդակում փոխանակվող թվային տեղեկատվության կրիպտոգրաֆիկական պաշտպանության սարք
«Արաքս–3Eth» համակարգչային ցանցով՝ «OSI» ցանցային մոդելի սեանսային մակարդակում փոխանակվող թվային տեղեկատվության կրիպտոգրաֆիկական պաշտպանության սարք է, հիմնված “Գամմա-Մ” կրիպտոգրաֆիկական ալգորիթմի վրա՝ միջին և բարձր թողունակությամբ, որն գործում է «Ethernet» արձանագրություններով կազմակերպված ցանցերում:
«ԱՐԱՔՍ–3Eth» ապահովում է ընդհանուր հասանելիության և կորպորատիվ ցանցերով փոխանակվող՝ “Պետական և ծառայողական գաղտնիքի մասին” ՀՀ օրենքով սահմանված գաղտնի տեղեկատվության կրիպտոգրաֆիկական պաշտպանությունը՝ իրականացնելով ծածկագրիչներով հագեցված օգտագործողների համար տեղեկատվության ելքային հոսքերի (փաթեթների) պարտադիր ծածկագրման և մուտքային հոսքերի (փաթեթների) վերծանման գործողությունները:
Սարքի աշխատանքը նախատեսված է կլիմայական և մեխանիկական բարդ պայմաններում:
Գտնվում է շահագործման մեջ: