«Գարանտ-1EthV» - «IP» – հեռախոսակապի կրիպտոգրաֆիկական պաշտպանության սարք
Գարանտ-1EthVե սարքը նախատեսված է IP – հեռախոսակապում խոսակցական ինֆորմացիայի երաշխավորված կրիպտոգրաֆիկական պաշտպանության ապահովման համար: Այն կարող է օգտագործվել գաղտնի հեռախոսային կորպորատիվ կապի ստեղծման համար, օգտագործելով IP – ցանցերը:
Սարքի աշխատանքը նախատեսված է կլիմայական և մեխանիկական բարդ պայմաններում:
Ինֆորմացիայի պաշտպանություն
- Սարքն ապահովում է գծային ազդանշանի երաշխավորված պաշտպանում:
- Կապի յուրաքանչյուր սեանսի ավարտից հետո ավտոմատորեն ձևավորվում է նոր սեանսի բանալի:
- Սարքում օգտագործված է ինֆորմացիայի ծածկագրման հավաստագրված կրիպտոգրաֆիկական ալգորիթմը, որը հարմարեցված է IP– հեռախոսակապի յուրահատկություններին (խոսակցության հաղորդումը իրական ժամանակում):
- Ծածկագրման բանալին ունի 256 բիթ երկարություն և ձևավորվում է բանալիների բաց տարածման Դիֆֆի-Հելմանի սկզբունքով:
- Նախատեսված է գաղտնի բանալիների ձևավորման պարամետրերի փոփոխության հնարավորություն անմիջապես բաժանորդի մոտ` բանալու բեռնավորման ԲԲՍ-1 հատուկ սարքի միջոցով:
Գտնվում է շահագործման մեջ: