Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

Գիտատեխնիկական կենտրոն N1

«ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ն մասնագիտացված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

Այն իրականացնում է լայն նոմենկլատուրայում գիտատեխնիկակական արտադրանքի ներդրման, արտադրության և մշակման աշխատանքներ։

Գիտատեխնիկական  արտադրանքի նոր նմուշների ստեղծումն ինստիտուտում իրականացվում է  ինչպես պատվիրատուի առաջարկով, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ՝ իր իսկ ռեսուրսների հաշվին։

Ընկերության հնարավորությունները թույլ են տալիս կատարել համալիր աշխատանքներ գիտատեխնիկական արտադրանքի բոլոր փուլերում՝  սկսած նախագծումից, մինչև նմուշների փորձարկում։ 

Ինստիտուտն իրականացնում է ապրանքների գործարկման գործընթացի հեղինակային հսկողություն, ինչպես նաև հետևում է դրանց արդիականացմանը և  զարգացմանը։ 

ԵրՄՄԳՀԻ կազմում այսօր գործում է  4 գիտատեխնիկական կենտրոն։

ԳՏԿ-1

Զբաղվում է ծրագրային և ապարատային ապահովումների մշակմամբ․

  • Տեղեկատվական, տեղեկատվավերլուծական և ավտոմատացված համակարգեր՝ հատուկ նշանակությամբ։ 1992 թվից ի վեր՝ ինստիտուտը զբաղվում է տարբեր համակարգերի մշակմամբ՝ ՀՀ ՊՆ պատվերով։
  • Զինամթերքի և ռազմական տեխնիկայի արդիականացում։ ՀՀ ՊՆ պատվերով կատարվել է որոշ ռադիոէլեկտրոնային միջոցների արդիականացում։  Անցկացված փորձարկումներից և գործարկումից ստացված արդյունքները փոխառվել են հերթական զինամթերքների նմուշների վրա։
  • Վարժանքի համալիրներ (ՎՀ) և աշխատակազմի ուսուցման միջոցներ։ ՎՀ ստեղծումը սկսվել է 2001 թվից՝ ՀՀ ՊՆ պատվերով։ 2004 թվից  ի վեր՝ պատրաստվել է ավելի քան 200 ՎՀ ПЗРК «Игла» հրաձիգների նախապատրաստման համար , 7 СВД, РПГ, ПТРК «Фагот» օպերատոր, «Фагот», «Конкурс», «Метис»  մատակարարվել է ՀՀ ԶՈՒ։  Անցկացվում է գործարկման մեջ գտնվող ՎՀ-ի արդիականացում, ինչպես նաև ստեղծվում են դրանց նոր տեսակները։
  • Շարժական և կայուն կատարման ավտոմատացման համալիր միջոցներ։ ՀՀ ՊՆ պատվերով մշակվել են ավտոմատացման միջոցների ունիֆիկացված համալիրներ։  Դրանց հիման վրա՝ իրականացվել են հրետանու կրակի  կառավարման մասնագիտացված համալիրներ, ռադիո, ռադիոտեխնիկական հետախուզում, ինչպես նաև սարքավորված են ՀՕՊ նոմադային կետերը։
  • Տեղեկատվական անվտանգության ապահովման միջոցներ։ Տարբեր մոդիֆիկացիայի մի քանի հարյուր ապրանքատեսակ, որ մշակվել են սեփական կրիպտոգրաֆիկական ալգորիթմի հիման վրա։ Դրանք սերտիֆիկացված են ՀՀ-ում։ Դրանց կիրառումը թույլատրվում է պետական կառույցներում՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության պաշտպանության նպատակներով։