Մարդկային ռեսուրսների կառավարման էլեկտրոնային համակարգ
Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգը նախատեսված է կազմակերպության կառուցվածքի նկարագրման և մարդկային ռեսուրսի անձնական տվյալների հաշվառման, կադրերի կառավարման բոլոր գործընթացների և փուլերի սերտ կապերի ստեղծման համար։ Մուտքագրված տվյալների հիման վրա համակարգը թույլ է տալիս հրամանների գրանցում, տեղեկանքների, ցուցակների ստացում և այլն։
Համակարգն ապահովում է հետևյալ գործառույթների իրականացումը․
- աշխատանքի սկզբում կազմակերպության մասին տեղեկատվության լրացում։
- կազմակերպության կառուցվածքի նկարագրություն ծառի տեսքով։
- ստորաբաժանումներում պաշտոնների (դրույքների) գրանցում։
- կադրային հրամանների հաշվառում (աշխատանքի ընդունում, կազմակերպության ներսում այլ պաշտոնի անցում, աշխատանքից հեռացում, ամենամյա արձակուրդի ձևակերպում, հղիության արձակուրդի ձևակերպում և այլն)
Համակարգը թույլ է տալիս իրականացնել
- համակարգում գրանցված տվյալների հիման վրա տարաբնույթ ցուցակների և վիճակագրական տեղեկանքների ստացում ։
- զտիչների կիրառմամբ տարբեր բնույթի որոնումներ, ստացված ցուցակների դիտում և Ms Office միջավայրում հարցման արդյունքի ստացման հնարավորություն։
- համակարգի օգտատերերի գրանցում
- համակարգի տարաբնույթ գործառույթների հետ օգտատերերի աշխատանքի թույլատրման մակարդակների ապահովում
- անհրաժեշտ ուղեցույցերի կազմում
- համակարգային մատյանի կազմում։ Օգտատերերի յուրաքանչյուր գործողություն համակարգում ֆիքսվում է մատյանում ամսաթվով։