«Գարանտ-1ՌԿ» կարճալիք և գերկարճալիք ռադիոկապի միջոցով փոխանակվող ձայնային և թվային տեղեկատվության աարքը նախատեսված է կարճալիք և գերկարճալիք ռադիոկապի միջոցով փոխանակվող ձայնային և թվային տեղեկատվության կրիպտոգրաֆիկական պաշտպանության համար:
Սարքի աշխատանքը նախատեսված է կլիմայական և մեխանիկական բարդ պայմաններում:
Ինֆորմացիայի պաշտպանություն
- Սարքն ապահովում է կապուղում ազդանշանի երաշխավորված պաշտպանություն,
- Սարքում օգտագործվում են սիմետրիկ գաղտնի բանալիներ,
- Սարքում օգտագործված է տեղեկատվության ծածկագրման հավաստագրված կրիպտոգրաֆիկական ալգորիթմը,
- Ծածկագրման բանալին ունի 256 բիթ երկարություն,
- Նախատեսված է գաղտնի բանալիների ձևավորման պարամետրերի փոփոխության հնարավորություն անմիջապես բաժանորդի մոտ` բանալու բեռնավորման ԲԲՍ-3 հատուկ սարքի միջոցով:
Գտնվում է շահագործման մեջ: