«Շղթա» - «Մետիս» հակատանկային հրթիռային համալիրների օպերատորների պատրաստման վարժահամալիր
Վարժահամալիրն ուսումնավարժական միջոց է, որն օգնում է «Մետիս» հակատանկային հրթիռային համալիրների օպերատորներին ձեռք բերել կայուն մասնագիտական հմտություն: Մոդելավորելով տարբեր մարտական իրադրություններ տարբեր եղանակաժամանակային պայմաններում` վարժահամալիրն ապահովում է օպերատորների ուսուցում` իրականին մոտ պայմաններում և նրանց գործողությունների գնահատում տվյալ իրադրությունում:
Վարժահամալիրը կազմված է մեկ աշխատանքային տեղից` հրահանգչի համար և մինչև երեք աշխատանքային տեղից` օպերատորների համար, որոնք մտնում են միասնական ցանցի մեջ:
Բոլոր աշխատանքային տեղերի մոնիտորների վրա իմիտացվում են՝
- տեղանք` լեռնային, տափաստանային, անապատային, անտառատափաստանային,
- օրվա ժամանակ` ցերեկ, գիշեր, աղջամուղջ,
- տարվա եղանակ` ամառ, ձմեռ,
- եղանակային պայմաններ` արևոտ, ամպամած, մառախուղ, տեղումներ,
- նշված տեղում մինչև երեք անշարժ և շարժական թիրախների տեղակայում,
- թիրախի տեղադրման հեռավորություն` 500մ մինչև 4000մ,
- թիրախի շարժում (ճակատային, թևային, կամ ճակատաթևային)` 10 մինչև 80 կմ/ժ:
Օպերատորների գործողությունների հսկողությունն իրականացվում է՝
- օբյեկտիվորեն` գնահատման արդյունքների վերջնական ամփոփագրով,
- սյուբեկտիվորեն` վիզուալ (ըստ հրահանգչի աշխատանքային տեղի էկրանի վրայի իրադրության պատկերի):
Գտնվում է շահագործման մեջ: