«Արաքս» էլեկտրոնային հաշվողական մեքենան և համալիրը
1962 թվականին ինստիտուտում սկսվեցին, իսկ 1964 թվականին ավարտվեցին «Արաքս» էլեկտրոնային հաշվողական մեքենայի և նրա վրա կառուցված համալիրի մշակումները (գլխավոր կոնստրուկտոր՝ Հենրիհ Գրիգորի Բելկին):
«Արաքս»ինֆորմացիոն–հաշվողական համալիրը նախատեսված էր ավտոմատացնելու՝
- Երկրի նավթամշակման գործարաններում նավթի կրիկինգի գործընթացը,
- Արդյունաբերական արտադրանքների ցուցանիշների չափումները և ֆիքսումը,
- Արդյունաբերության հսկող ցուցանիշների ավտոմատ համեմատումը
- Ցուցանիշների ավտոմատ հաշվարկները
Այս համալիրը բաղկացած էր«Արաքս» մեքենայից և «ЭЛРУ 3» կենտրոնական հսկող սարքից։
«Արաքս» մեքենայի հիմնական տեխնիկական բնութագրերը
Հրամանների համակարգը |
Մեկ հասցեով |
Աշխատանքի սկզբունքը |
Հաջորդաբար |
Խոսքի երկարությունը |
24բիթ |
Արագագործությունը |
200–250 գործ/վրկ |
Օպերատիվ հիշողության սարքի ծավալը |
680x3 բայթ |
Երկարաժամկետ հիշողության ծավալը |
187x3 բայթ |
Բուֆերային հիշողության ծավալը |
17x3 բայթ |
Տվյալների մուտքավորման սարքերը |
ЭЛРУ-3 և ФСУ-3 |
Տվյալների ելքավորման սարքերը |
ЭПР տպագրող սարք, ПЛ–20–2 պերֆորատոր, թվային տաբլո |
Էլեմենտային բազան |
Я–300,ֆերոտրանզիստորային էլեմենտները |
Հզորությունը |
1,8 կՎտ |
«ЭЛРУ 3» սարքի հիմնական տեխնիկական բնութագրերը
Տվիչների տիպը |
Թերմոզույգեր, թերմոմետրեր |
Բոլոր ցուցանիշների գրանցման ժամանակը |
6 րոպե |
Չափման և գրանցման շեղումը |
±1% |
Ցուցանիշների համեմատման շեղումը |
±0.5– ±1% |
Հզորությունը |
1կՎտ |
Շրջապատի միջավայրի աշխատանքային ջերմաստիճանի տիրույթը |
+5-+40℃ |
«Արաքս» մեքենայի և համալիրի մշակման աշխատանքներին մասնակցել են․ Ռուբեն Նալբանդյանը, Հենրիկ Ալանակյանը, Արտյոմ Կոկյանովը, Վաչիկ Զադոյանը, Ռուդիկ Օհանյանը, Վալտեր Գրիգորյանը, Էդուարդ Մալխասյանը, Լեոնիդա Թումոյանը, Վիգեն Մինասյանը, Անատոլի Դոլգանովը և ուրիշներ։
Գլխովոր կոնստրուկտորի տեղակալ Ռ․ Նալբանդյանի մտահղացումներով մեքենայի կոնստրուկցիան կառուցված էր օրիգինալ դիզայնով։
1962 թվականի վերջերին Բ․Բ․ Շահնազարովը տեղափոխվեց այլ աշխատանքի։ Ինստիտուտի գլխավոր ինժեների պարտականությունները ժամանակավորապես դրվեցին Բորիս Եվսեյի Խայկինի վրա։ Նա այդ պարտականությունները կատարեց մինչև 1963 թվականի սկիզբը։
1963 թվականի սկզբներին ինստիտուտի գլխավոր ինժեներ նշանակվեց Ֆադեյ Տաճատի Սարգսյանը, որը մինչ այդ աշխատում էր որպես պատվիրատուի ավագ ներկայացուցիչ ինստիտուտում։