Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

Ինստիտուտի գործունեությունը

Ինստիտուտի առաջին հիմնական խնդիրները որոշվեցին 1956 թվականին «ԵրՄՄԳՀԻ մասին դրույթներում», որոնք հաստատված էին ԽՍՀՄ սարքաշինության և ավտոմատացման միջոցների նախարարության կողմից։

Համաձայն այդ դրույթների՝ ինստիտուտի առջև դրված էին հետևյալ հիմնական խնդիրները․

1․ Կատարել գիտահետազոտական, տեսական և նախագծակոնստրուկտորական աշխատանքներ։

2․ Մշակված էլեկտրոնային թվային մաթեմատիկական մեքենաների արտադրության կազմակերպում։

3․ Պետական ստանդարտների մշակում և նախարարության համար մաթեմատիկական մեքենաների պահանջներին վերաբերող փաստաթղթերի ստեղծում։

4․ ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության համար էլեկտրոնային մաթեմատիկական թվային մեքենաների պահանջների ուսումնասիրություն և բացահայտում։

5․ Հայրենական և արտասահմանյան տեխնիկայի մաթեմատիկական մեքենաներին վերաբերող փորձի և ինֆորմացիայի ուսումնասիրություն։

6․ Առաջարկվող գյուտերին եզրակացություն տալու ճանապարհով մաթեմատիկական մեքենաշինության ուղղության գյուտարարության նպաստում։

7․ Ինստիտուտի աշխատակիցների գիտական որակավորման բարձրացման ուղղությամբ միջոցառումների կազմակերպում։

Սրանք այն հիմնական խնդիրներն էին, որոնք դրված էին նորաստեղծ՝ դեռ մասնագետներով չհամալրված գիտահետազոտական ինստիտուտի առջև։ Եվ հեռու չէր այն ժամանակը, որ ինստիտուտը պետք է ապացուցեր, որ ընդունակ է ոչ միայն այս խնդիրները, այլև շատ ավելի բարդ և երկրի համար կարևորագույն պրոբլեմներ ու խնդիրներ լուծելու։

Իր գոյության հենց առաջին իսկ տասնամյակում ինստիտուտն իր գիտատեխնիկական մակարդակով և կատարած բարդ ու մեծածավալ աշխատանքներով ապացուցեց, որ կարող է համաչափ քայլել համաշխարհային գիտատեխնիկական առաջընթացի հետ։