«Ռեպեր» - հրետանու կրակի կառավարման ապարատածրագրային համալիր
Ապահովում է`
- Д1, Д20, Д30, Д44, 2С2, 2С3, КС19, БМ21, 2А36, ПМ հրետանային համակարգերի հաշվարկային տեղակապման հաշվարկ լրիվ կամ թերի նախապատրաստմամբ` հաշվի առնելով օդերևութաբանական պայմանները,
- տոպոգեոդեզիական խնդիրների լուծում,
- սեփական կոորդինատների որոշում GPS համակարգով,
- հետախուզական տվյալների կուտակում և մշակում,
- հրետանային դիվիզիոնի մարտական, տեխնիկական և թիկունքային ապահովման համար համապատասխան տեղեկանքների (հայտերի) ձևակերպում, մշակում և պահպանում,
- դիվիզիոնի մարտական տարրերի միջև հեռակոդային ինֆորմացիայի ավտոմատացված փոխանակում,
- օպերատիվ ինֆորմացիայի փաստագրում, գրանցում և արխիվացում:
«Ռեպեր»-ի աշխատանքը նախատեսված է կլիմայական և մեխանիկական բարդ պայմաններում:
Գտնվում է շահագործման մեջ: