Ոստիկանության Ավտոմատացված Տեղեկատվական Համակարգ
Ոստիկանության Ավտոմատացված Տեղեկատվական Համակարգը (ԱՏՀ) հանցավորության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն պարունակող միասնական տեղեկատվական բանկի ստեղծման համակարգ է:
Համակարգը նախատեսված է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով ՀՀ Ոստիկանությունում կառավարման ավտոմատացված միջոցներ իրագործելու համար:
ԱՏՀ – ն, որոշակի օպերատիվ տեղեկատվության փոխանակման նպատակով, կիրառվում է նաև ԱՊՀ երկրների և Ինտերպոլի համապատասխան կառույցների շրջանակներում:
Համակարգի իրագործման և կիրառման հիմնական պայմաններն են՝
- ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի, ոստիկանության այլ մարմինների (ճանապարհային ոստիկանություն, տրանսպորտային վարչություն, ԱՎՎ և այլն) և ՀՀ ոստիկանության տարածքային բաժինների լրիվ համակարգչավորումը;
- ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի, ոստիկանության այլ մարմինների և ՀՀ ոստիկանության տարածքային բաժինների միջև արագագործ և հուսալի կապի գլոբալ ցանցի առկայությունը;
- որոշակի պարբերությամբ տվյալների պահուստային պատճենների ստեղծումը;
- գլոբալ ցանցի տիրույթում տեղեկատվության փոխանակման թույլատրված հասանելիության ապահովումը;