Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

«Մանուշակ-Տ»

«Մանուշակ-Տ» - ռադիոխանգարումների ավտոմատացված կայան

Ռադիոխանգարումների «Մանուշակ-Տ» կայանը  նախատեսված է հակառակորդի զորքերի մարտավարական օղակի կառավարման կապի գերկարճալիք տիրույթի (30-500ՄՀց) ֆիքսված և ցատկային վերալարումով հաճախականությամբ գործող ռադիոցանցերի ու ռադիո կապուղիների հայտնաբերման, տեղորոշման և ճնշման համար:

Կայանն ապահովում է ռադիոհետախուզական տվյալների հավաքումը և գրանցումը` հակառակորդի զորքերի տեղաբաշխման մինչև 50 կմ ճակատով և մինչև 20 կմ խորությամբ տարածքից, դրանց մշակումը, ռադիոազդանշանների աղբյուրների նույնականացումը, կապի ճնշումը, խափանվող կապուղիների վրա ազդեցության արդյունքների գնահատումը: Կայանում նախատեսված են վերադաս ավտոմատացված հրամանատարական կետի հետ տվյալների փոխանակումը կազմակերպելու տեխնիկական ու ծրագրային միջոցներ:

Կայանի հաղորդման համակարգն  ունի ուղղորդված և շրջանաձև ճառագայթման ալեհավաքներ:

Կայանի ղեկավարումը իրականացվում է երկու աշխատանքային տեղերից, որոնք համալրված են բարձր արտադրողականության հարվածադիմացկուն համակարգիչներով:

Կայանի կազմում օգտագործված են ժամանակակից միջոցներ, սարքեր, ռադիոդետալներ և ծրագրային ապահովում:

Նման կայաններից «Մանուշակ-Տ» տարբերվում է ռադիոհետախուզման ու ռադիոճնշման միջոցների ընդլայնված հաճախականության տիրույթով:

Կայանը մոնտաժված է МТ-ЛБу թրթուռավոր ամենագնացի վրա:

Կայանի ծավալման/ապածավալման ժամանակը 30 րոպեից պակաս է:

Գտնվում է շահագործման մեջ: