Սարքը նախատեսված է ձայնային տեղեկատվության գրանցման համար` հեռախոսագծերից, ռադիո և ռադիոռելեային կայանների ցածր հաճախության ելքերից և այլ նմանատիպ կապուղիներից:
Սարքն օգտագործվում է տեղեկատվության անվտանգության նկատմամբ բարձր պահանջներ ներկայացնող օբյեկտներում` ապահովելով կապուղիների վիճակի և նրանց ակտիվության օբյեկտիվ վերահսկողություն:
Ֆունկցիոնալ հնարավորություններ
Սարքը թույլ է տալիս կատարել.
- ձայնային ազդանշանների ավտոմատ ձայնագրում,
- ձայնագրված ինֆորմացիայի ունկնդրում,
- ձայնագրությունների վերարտադրում մոնիտորի էկրանի վրա դիտարկման և ազդանշանների օսցիլոգրամմաների խմբագրման հնարավորությամբ:
Տեխնիկական տվյալներ
- զուգահեռ ձայնագրվող կանալների քանակը 16
- դիսկրետիզացիայի հաճախությունը 8կՀց
- գրանցվող ազդանշանների հաճախությունների շերտը 300-3400 Հց
- գրանցվող ազդանշանների դինամիկ տիրույթը 0,01-10 Վ
- MP3 ձևաչափով սկավառակի վրա տեղեկատվության գրանցման խտացումը 10-12 անգամ
- հիշողության անհրաժեշտ ծավալը կոշտ սկավառակի վրա մեկ օրվա ընթացքում 16 կանալով անընդմեջ ձայնագրման դեպքում 1,5 Գբայթ
Սարքի ծրագրային ապահովումը գործում է «Windows» օպերացիոն համակարգի միջավայրում և հնարավորություն է տալիս կատարել.
- սարքին կապուղիների միացման ստուգում և անջատման ազդարարում,
- ձայնագրման սկզբի և վերջի, կապուղու համարի ավտոմատ գրանցում,
- տվյալների բազայի վարում գրառումների որոնման հնարավորությամբ` նրանց վերարտադրման և տեսակավորման այնպիսի չափանիշերով, ինչպիսիք են` կապուղու համարը, ամսաթիվը և ձայնագրման տևողությունը,
- ձայնագրման միացման շեմի պարամետրերի ծրագրային անհատական կարգավորում` կապուղու ակտիվության ցուցանշմամբ,
- ձայնագրությունների որոնման և վերարտադրման հնարավորություն առանց ձայնագրման ընդհատման,
- ձայնագրությունների արխիվացում արտաքին հիշող սարքերի վրա:
Սարքը կազմված է.
- 16-կանալային անալոգաթվային փոխակերպչից, որը տեղադրվում է IBM PC համատեղելի համակարգչի PCI սլոտում,
- կցորդման բլոկից, որն ապահովում է գծերի կոմուտացիան և համաձայնեցումը,
- կապի մալուխից,
- ծրագրային ապահովումից: