Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

Գիտատեխնիկական կենտրոն N3

«ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ն մասնագիտացված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

Այն իրականացնում է լայն նոմենկլատուրայում գիտատեխնիկակական արտադրանքի ներդրման, արտադրության և մշակման աշխատանքներ։

Գիտատեխնիկական  արտադրանքի նոր նմուշների ստեղծումն ինստիտուտում իրականացվում է  ինչպես պատվիրատուի առաջարկով, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ՝ իր իսկ ռեսուրսների հաշվին։

Ընկերության հնարավորությունները թույլ են տալիս կատարել համալիր աշխատանքներ գիտատեխնիկական արտադրանքի բոլոր փուլերում՝  սկսած նախագծումից, մինչև նմուշների փորձարկում։ 

Ինստիտուտն իրականացնում է ապրանքների գործարկման գործընթացի հեղինակային հսկողություն, ինչպես նաև հետևում է դրանց արդիականացմանը և  զարգացմանը։ 

ԵրՄՄԳՀԻ կազմում այսօր գործում է  4 գիտատեխնիկական կենտրոն։

ԳՏԿ-3

Զբաղվում է կառավարման գլոբալ(տարածքային) ավտոմատացված համակարգերի, տվյալների բազաների, տեղեկատվական համակարգերի, համակարգային և կիրառական ծրագրային ապահովումների ստեղծմամբ։  Ունի մեծ փորձ տարբեր բնագավառներում ԿԱՀ ծրագրային ապահովումների ստեղծման ոլորտում: 

Այստեղ իրականացվում են այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են ․

  • Զորքերի կառավարման ավտոմատացված համակարգերի ստեղծում։ (ԶԿԱՀ)
  • ՀՀ զինկոմիսարիատների տեղեկատվական ավտոմատացված համակարգի ստեղծում։
  • Տարբեր կիրաառական ծրագրային համալիրների և փաթեթների մշակում, այդ թվում՝ օգտատերերին ԶԿԱՀ-ի ուսուցում։ 

ԶԿԱՀ ծրագրային ապահովման նախագծումն ու մշակումն իրականացվում է Windows OS միջավայրում՝ օգտագործելով ժամանակակից հաշվիչ միջոցները, կապի միջոցները և տեղեկատվության պաշտպանությունը։