«Արարատ» Մարդկային Ռեսուրսների Կառավարման Տեղեկատվական Համակարգ
(ՄՌԿՏՀ)
ՀՀ ՔԾ Ավտոմատացված Տեղեկատվական «Արարատ» համակարգը Քաղաքացիական Ծառայության ոլորտում ամբողջական տեղեկատվություն պարունակող միասնական տեղեկատվական բանկի ստեղծման համակարգ է։
Համակարգը նախատեսված է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով ՀՀ ՔԾ ոլորտի կառավարման ավտոմատացված համակարգ մշակելու և իրագործելու համար:
ՄՌԿՏՀ – ի կիրառումը ընդգրկում է Քաղաքացիական Ծառայության գործունեության ողջ սպեկտրը.
- քաղաքացիական ծառայողների անձնական գործերի գրանցամատյանի վարում,
- պաշտոնների անձնագրերի վարում,
- ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման գործառույթների իրագործում,
- թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցույթների և քաղաքացիական ծառայողների ատեստավորման իրագործում,
- հարցաշարերի, հարցատոմսերի կազմում,
- մրցույթի, ատեստավորման արդյունքների գրավոր բողոքների քննություն: