Սարքը նախատեսված է ձայնային տեղեկատվության գրանցման համար` հեռախոսագծերից, ռադիո և ռադիոռելեային կայանների ցածր հաճախության ելքերից և այլ նմանատիպ կապուղիներից տոնային հաճախության տիրույթում:
Սարքն օգտագործվում է տեղեկատվության անվտանգության նկատմամբ բարձր պահանջներ ներկայացնող օբյեկտներում` ապահովելով կապուղիների վիճակի և նրանց ակտիվության օբյեկտիվ վերահսկողություն:
Ֆունկցիոնալ հնարավորություններ
Սարքը թույլ է տալիս կատարել.
- ձայնային ազդանշանների ավտոմատ ձայնագրում,
- ձայնագրված ինֆորմացիայի ունկնդրում,
- ձայնագրությունների վերարտադրում մոնիտորի էկրանի վրա դիտարկման և ազդանշանների օսցիլոգրամմաների խմբագրման հնարավորությամբ:
Տեխնիկական տվյալներ
- զուգահեռ ձայնագրվող
- կանալների քանակը`8
- դիսկրետիզացիայի հաճախությունը 8կՀց
- գրանցվող ազդանշաննեհջ
- հաճախությունների շերտ 300-3400 Հց
- գրանցվող ազդանշանների դինամիկ տիրույթը -37…+10 դԲ
- MP3 ձևաչափով սկավառակի վրա տեղեկատվության գրանցման խտացումը 10-12 անգամ
- հիշողության անհրաժեշտ ծավալը կոշտ սկավառակի վրա մեկ օրվա ընթացքում 8 կանալով անընդմեջ ձայնագրման դեպքում 0,75 Գբայթ
Սարքի ծրագրային ապահովումը գործում է «Windows» օպերացիոն համակարգի միջավայրում և հնարավորություն է տալիս կատարել.
- սարքին կապուղիների միացման ստուգում և անջատման ազդարարում,
- ձայնագրման սկզբի և վերջի, կապուղու համարի ավտոմատ գրանցում,
- տվյալների բազայի վարում գրառումների որոնման հնարավորությամբ` նրանց վերարտադրման և տեսակավորման այնպիսի չափանիշերով, ինչպիսիք են` կապուղու համարը, ամսաթիվը և ձայնագրման տևողությունը,
- ձայնագրման միացման շեմի պարամետրերի ծրագրային անհատական կարգավորում` կապուղու ակտիվության ցուցանշմամբ,
- ձայնագրությունների որոնման և վերարտադրման հնարավորություն առանց ձայնագրման ընդհատման,
- ձայնագրությունների արխիվացում արտաքին հիշող սարքերի վրա:
Սարքը կազմված է.
- 8-կանալային անալոգաթվային փոխակերպիչից, կցորդման հանգույցից` իրականացված միասնական արտաքին բլոկով` կապուղիների միացումն ապահովող հարակցիչով մեկ կողմից և համակարգչի USB պորտին միացման համար նախատեսված մալուխով մյուս կողմից,
- ծրագրային ապահովումից: