«Արաքս-3PCI» - անհատական համակարգչի (PC) «PCI» սլոտում տեղադրվող տեղեկատվության նախնական ծածկագրման և թվային ստորագրման ապարատածրագրային սարք
«Արաքս-3USB» - անհատական համակարգչի (PC) «USB» պորտին տեղադրվող տեղեկատվության նախնական ծածկագրման և թվային ստորագրման ապարատածրագրային սարք
«Արաքս – 3PCI», «Արաքս – 3USB» ծածկագրման համալիրներն ապահովում են IBM PC համատեղելի համակարգչային ցանցերում պահվող և փոխանցվող տեղեկատվության անվտանգությունը` օգտագործելով ծածկագրման և էլեկտրոնային թվային ստորագրության հատուկ ծածկագրության ալգորիթմներ, որոնք հավաստագրված են Հայաստանի Հանրապետությունում` որպես երաշխավորված կայունություն ապահովող, թույլատրված են ամենապատասխանատու կորպորատիվ ցանցերում օգտագործելու համար:
«Արաքս – 3PCI», «Արաքս – 3USB» համալիրները կատարում են տեղեկատվության մշակման հետևյալ ֆունկցիաները.
- ծածկագրում,
- թվային ստորագրության ձևավորում,
- ստորագրության իսկության ստուգում,
- տեղեկատվության ամբողջականության ստուգում,
- բանալիների գեներացում
- բաց բանալիների հավաստագրում,
- օգտագործողի իսկության ստուգում:
Գտնվում են շահագործման մեջ: