«Տարոն» - ռադիոհետախուզության ավտոմատացման միջոցների համալիր
Համալիրը կազմված է կառավարման կենտրոնից, տարածքային կենտրոններից և ստորին օղակներից:
Կառավարման տարածքային կենտրոնում լուծվող խնդիրներ՝
- Ռադիոկլանման պոստերի ավտոմատացված հեռակառավարում,
- Ավտոմատացված թվային ծածկագրված, հասցեավորված ռադիոկապ դեպի ստորին օղակներ,
- Ավտոմատացված թվային ծածկագրված, հասցեավորված ռադիոկապ դեպի վերադաս կենտրոն,
- Ռ399Ս, ICOM տիպի ռադիոընդունիչների ու ռադիոկայանների ավտոմատացված հեռակառավարում,
- Ռադիոընդունիչների ելքից ձայնի բազմուղի թվային գրանցում,
- Ստորին օղակներից ձայնային տեքստերի ավտոմատացված ռադիոկապով ընդունում և մշակում,
- Թվային տեղեկատվության ռադիոկապով փոխանակում ֆայլային, երկխոսություն և հաղորդագրություն ռեժիմներում,
- Փոխանակվող բոլոր տվյալների ծածկագրում:
Ստորին օղակներում լուծվող խնդիրներ՝
- Ռադիոկլանման պոստերի ավտոմատացված հեռակառավարում,
- Ավտոմատացված թվային ծածկագրված, հասցեավորված ռադիոկապ դեպի տարածքային կենտրոն կամ ընդհանուր ռադիոցանց,
- Ռ399Ս, ICOM տիպի ռադիոընդունիչների ու ռադիոկայանների ավտոմատացված հեռակառավարում,
- Ռադիոընդունիչների ելքից ձայնի բազմուղի թվային գրանցում,
- Ձայնային տեքստերի ռադիոկապով ավտոմատացված փոխանակում,
- Թվային տեղեկատվության ռադիոկապով ավտոմատացված փոխանակում ֆայլային, երկխոսություն և նամակագրություն ռեժիմներում:
Գտնվում է շահագործման մեջ: