«ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ն մասնագիտացված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։
Այն իրականացնում է լայն նոմենկլատուրայում գիտատեխնիկակական արտադրանքի ներդրման, արտադրության և մշակման աշխատանքներ։
Գիտատեխնիկական արտադրանքի նոր նմուշների ստեղծումն ինստիտուտում իրականացվում է ինչպես պատվիրատուի առաջարկով, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ՝ իր իսկ ռեսուրսների հաշվին։
Ընկերության հնարավորությունները թույլ են տալիս կատարել համալիր աշխատանքներ գիտատեխնիկական արտադրանքի բոլոր փուլերում՝ սկսած նախագծումից, մինչև նմուշների փորձարկում։
Ինստիտուտն իրականացնում է ապրանքների գործարկման գործընթացի հեղինակային հսկողություն, ինչպես նաև հետևում է դրանց արդիականացմանը և զարգացմանը։
ԵրՄՄԳՀԻ կազմում այսօր գործում է 4 գիտատեխնիկական կենտրոն։
ԳՏԿ-2
Զբաղվում է ավտոմատացված տեղեկատվական, տեղեկատվավերլուծական և տարաբնույթ կիրառական ծրագրերի, ինչպես նաև հատուկ նշանակության ծրագրերի փաթեթների և տվալների բազաների մշակմամբ, ներդրմամբ և սպասարկմամբ՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ․
- Ոստիկանության տվյալների բազայի ինտեգրման համակարգ։ Այս աշխատանքների շրջանակում մշակվել է ընտրողների ռեգիստր, բնակչության պետական ռեգիստր և այլն։
- Քաղաքացիական ծառայության ավտոմատացված համակարգ, որում ներգրավված են հանրապետության բոլոր պետական կառույցները։
- «Արաքս» կենսաթոշակային վճարման ծրագրեր և դրանց անհատական հաշիվների «Պառնաս» ծրագիր։
- Կարիքավոր ընտանիքների կարիքի գնահատման և նպաստների նշանակման «Փարոս» ծրագիր։
- Համակարգչային ինքնուսուցման ծրագիր «Ուսում»՝ համակարգչային գրագիտությունը բաձրացնելու համար։ Համակարգը ներդրված է ՀՀ բոլոր 1370 դպրոցում։
- Էլեկտրոնային կառավարության նախագիծ՝ որպես նմուշ պրակտիկ իրացման համար ՀՀ-ում և ՌԴ-ում։
- Էլեկտրոնային գրադարանի համակարգ ՝ ԷԼԳՐԱԴ, որ թույլ է տալիս իրականացնել գրադարանի բոլոր գործառույթները՝ առանց բացառությունների։ Տեղադրված է Ա․ իսահակյանի անվան երկրի խոշորագույն գրադարանում։
- ՀՀ քննչական կոմիտեի ավտոմատացված տեղեկատվական համակարգ, որը նախատեսված է արդիական տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ՀՀ Քննչական Կոմիտեում գործառույթների իրագործման և կառավարման թվայնացված միջոցներ ստեղծելու համար։