«Վրիժառու» - «ՁՀՆ-7» հրաձիգների պատրաստման վարժասարքային համալիր
Նախատեսված է «ՁՀՆ-7» հրաձիգների պատրաստման, ուսուցանման և գիտելիքների գնահատման համար:
Համալիրը ներառում է ուսուցանող համակարգ, ուր ինֆորմացիան ներկայացնելիս օգտագործված են ձայնա-, տեսա- (աուդիո, վիդեո), գրաֆիկական և 3D- ձևաչափեր:
Թույլ է տալիս`
- նմանակել վարժադաշտային իրավիճակը,
- կրակ վարել բոլոր հնարավոր թիրախներին,
- հաշվի առնել դիպուկ կրակի վրա ազդող հիմնական գործոնները (գրավիտացիա, հեռավորություն, քամի, տարվա եղանակ),
- հաշվի առնել թիրախի պաշտպանվածությունը,
- պահպանել ատեստավորման արդյունքները և տպել:
Գտնվում է շահագործման մեջ: