Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

ԲԱԶԵ-1

Սարքը նախատեսված է ապակենտրոնացված հեռավոր  օբյեկտների հետ տարբեր կապուղիներով օպերատիվ ընտրողական բարձրախոս կապ ապահովելու համար:

 

Տեխնիկական բնութագրերը.

  • սիմպլեքսային կապ երկու բաժանորդների միջև, ինչպես նաև բաժանորդի և կենտրոնական կառավարակետի միջև` մինչև 40կմ հեռավորության վրա,

  • սիմպլեքսային կապ երկու բաժանորդների միջև առանձին կապուղիով,

  • ցիրկուլյար կապ /կոնֆերենցիա/ ցանցում մինչև 10 բաժանորդի միջև, որոնցից երկուսի կապը ռադիոկապուղիով է,

  • բոլոր բաժանորդների հրատապ կանչ և հաղորդակցության փոխանցում  կենտրոնա-
    կան կառավարակետից,

  • հաղորդում տանգենտա ունեցող արտաքին միկրոֆոնից,

  • ընդունում ներկառուցված բարձրախոսի կամ ականջակալների վրա,

  • կանչի լուսային և ձայնային ազդանշանում,

  • ցանցից անջատված բաժանորդի կողմից դեպի կենտրոնական կառավարակետ  կանչի հնարավորություն, 

  • դիֆերենցիալ համակարգի ավտոմատ կարգավորման ռեժիմ,

  • բաժանորդի սարքավորմանը դաշտային հեռախոսային ТА-57 ապարատի միացման հնարավորություն,

  • համատեղելիություն բարձրախոս կապի այլ ստանդարտ սարքավորման հետ սիմպլեքս ռեժիմում,

  • ձայնի լավ որակ 95%-ից ոչ պակաս բառային պարզորոշության դեպքում,

  • ջերմաստիճանի աշխատանքային տիրույթ  5-500С,

  • էլեկտրասնուցում ~220Վ արդյունաբերա-կան ցանցից կամ = 12Վ հաստատուն լարման աղբյուրից:

    Կապուղիները

  • երկլարային ֆիզիկական գիծ, ռադիո-ռելեային գիծ, ՏՀ կապուղի` մինչև 8 կապուղի,

  • ռադիոկապ արտաքին ռադիոկայանների միջոցով, որոնք ունեն ՏՀ մուտքեր` մինչև 2 կապուղի:

Ֆունկցիոնալ հնարավորությունները

  • կենտրոնական կառավարակետի վրա կա միացման/անջատման տումբլեր` ցանկացած բաժանորդին ցիրկուլյար կապի ցանցին միացնելու համար,

  • ցանցից անջատված բաժանորդը  հնարավորություն ունի, սեղմելով ''կանչ'' կոճակը, տեղեկացնել կենտրոնական կառավարակետին ցանցին միանալու ցանկության մասին, որից հետո կենտրոնական կառավարակետի օպերատորը կարող է այդ բաժանորդին ներառնել  ցանցի մեջ,

  • բաժանորդին, որը միացված է ցանցին ռադիոկայանների միջոցով, կարող են լսել բոլորը, իսկ նա կարող է լսել ուրիշներին միայն կենտրոնական կառավարակետի  տանգենտայի սեղմած լինելու դեպքում,

  • ТА-57  բաժանորդին ցանցին միացնելու համար  АП-ի  օպերատորը, որին նա միացված է, պետք է գտնվի ցանցի մեջ և միացնի ТА-57-ի համապատասխան տումբլերը ,

  • հնարավոր է տեղային կապ երկու  АП-ի միջև առանձին կապուղիով,

  • հնարավոր է АП-ի և ТА-57-ի միջև տեղային կապ երկլարային ֆիզիկական գծով մինչև 40 կմ հեռավորության վրա,

  • АП-ի կողմից բաժանորդի կանչի համար բավական է սեղմել «կանչ» կոճակը, իսկ         ТА-57-ի կողմից կանչը կատարվում է սարքավորման ինդուկտորի պտտման միջոցով: