«ԷԼԳՐԱԴ–1» էլեկտրոնային գրադարանային համակարգ
«ԷԼԳՐԱԴ–1» էլեկտրոնային գրադարանային համակարգը նախատեսված է ավտոմատ կերպով գրադարանի բոլոր գործառույթների կառավարման համար, որն արդեն խթանվել է և հաջողությամբ գործում է Հայաստանի Հանրապետության Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:
«ԷԼԳՐԱԴ–1» էլեկտրոնային գրադարանային համակարգը ուղղված է.
- Տպագիր նյութի, առաջին հերթին `հազվագյուտ և արժեքավոր գրքերի և նյութերի անվտանգության ապահովման վրա
- Տպագիր նյութի, ինչպես նաև էլեկտրոնային գրքերի, թերթերի և ամսագրերի բովանդակության առավել մատչելիության համար պայմանների ստեղծման վրա
- Աշխատանքի և ուսուցման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև գրադարաններում անհրաժեշտ նյութերի որոնման վրա
Համակարգի մեջ կարող են ներառվել ցանկացած էլեկտրոնային գրքեր, ինչպես նաև ավանդական (թղթային) գրականություն: Այն կարող է օգտագործվել ցանկացած գրադարանները ընդհանուր էլեկտրոնային ցանցում ինտեգրելու համար, ինչպես նաև այլ գործող գրադարանային համակարգերի հետ տեղեկատվություն փոխանակելու համար։
«ԷԼԳՐԱԴ–1» համակարգը բաղկացած է երկու ենթահամակարգերից.
- էլեկտրոնային ֆորմատով գրականության ընթերցման ենթահամակարգ
- գրադարանների էլեկտրոնային գործունեության կատարման ենթահամակարգ