Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

"Երևան" ԷՀՄ

1960 թ․ ավարտվեցին  «Երևան»  ունիվերսալ էլեկտրոնային հաշվողական մեքենայի մշակումները և փորձարկումները։ 

Էհմ–ն ուներ ավելի համեստ ցուցանիշներ, սակայն մյուս ցուցանիշներով նա մրցակցում էր «Стрела» և «Урал» մեքենաների հետ։ «Երևան» մեքենայի փորձնական նմուշը պատրաստվեց ինստիտուտի փորձնական գործարանում և կիրառվեց Լենինգրադի նավաշինարարական ինստիտուտում՝ նավերի թիավարական պտուտակների հաշվարկման խնդիրները լուծելու համար, իսկ նրա սերիական արտադրությունը չկազմակերպվեց։ 

«Երևան» մեքենայի կազմում օգտագործվեց 1024 ծավալ ունեցող նույնատիպխ օպերատիվ հիշողությամբ սարք, որն օգտագործվել էր նաև «արագած» հաշվողական մեքենայում։ 

«Երևան» մեքենայի մշակման աշխատանքներին մասնակցել են․ Կիրիլ Վետորկինը, Սեդա Բաղդասարյանը, Լենա Բադալյանը, Էդուարդ Ղազարյանը, Հարություն Քոչյանը, Կարո Զմբլյանը, Նինա Աբակումովան, Սարգիս Մկրտչյանը, Կառլեն Թաթարյանը, Աշոտ Քալանթարյանը, Սամվել Պետրոսյանը, Ժոզեֆ Պալյանը և ուրիշները։