«Առողջ ապրելակերպ 2022» երրորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կանցկացվի 2022 թվականի հունիսի 10-12-ը «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում։
Միջոցառման նպատակը՝
- Սեփական առողջության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորում։
- Աջակցություն առողջության և կյանքի որակի բարելավմանը` հանրությանն իրազեկելով հիվանդությունների կանխարգելման և բուժման մեթոդներին, ռացիոնալ սնուցման կազմակերպմանը, առողջ ժամանցին:
- Առողջության պահպանման և խթանման համար նորարարական նախագծերի և տեխնոլոգիաների ցուցադրում:
- Առողջության համար ապրանքների և ծառայությունների խթանում և ցուցադրում:
- Ախտորոշիչ և տեղեկատվական-կրթական ծրագրերի պատրաստում.
- Առողջապահության ոլորտի իշխանությունների ներկայացուցիչների և բժշկական հաստատությունների ղեկավարների հանդիպում առողջության համար ապրանքներ, ծառայություններ, տեխնոլոգիաներ արտադրողների հետ:
Ցուցահանդեսի թեմատիկ բաժինները կլինեն՝ առողջ սնունդ, թեյ և խոտաբույսեր, ամեն ինչ էկոլոգիապես մաքուր կյանքի համար, սպորտ և սպորտային սարքավորումներ, բնական ապրանքներ տան համար, ջրի զտիչներ և այլն, մարմնի և մաշկի խնամք, բնական կոսմետիկա և յուղեր, ֆեդերացիա, սպորտային հագուստ, մերսման և վերականգնողական կենտրոններ, առողջարաններ, ֆիթնես ծրագրեր, ժամանց և բաց մարզահրապարակներ։