Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

Պատմություն

Ինստիտուտը հիմնվել է 1956 թվականին՝ ըստ  ԳԱԱ նախաձեռնության և ՀՍՍՀ կառավարության հատուկ որոշմամբ։ Ինստիտուտը՝ խորհրդային նախարարությունների պատվերով, զբաղվում էր գիտահետազոտական և նախագծային աշխատանքների իրականացմամբ, ունիվերսալ և հատուկ ԷՀՄ-ի փորձարարական նմուշների, օպերատիվ մտապահիչ սարքավորումների, երկրորդային էլեկտրասնուցիչների պատրաստմամբ, ավտոմատացված համակարգերի և ապարատ-ծրագրային համալիրների ստեղծմամբ։ ԵրՄՄԳՀԻ  մշակումները լայն կիրառում ունեցան ԽՍՀՄ-ի գյուղատնտեսության մեջ, գիտական, արդյունաբերական և ռազմական ոլորտներում: Վերջիններս ներառում էին առաջին սերնդի լամպային էհմ-ներից, առաջին խորհրդային կիսահաղորդիչ էհմ «Հրազդանից» և առաջին փոքրածավալ էհմ «Նաիրի»-ից, որը միկրոծրագրային կառավարում  և ներկառուցված ավտոծրագրավորման լեզու ուներ, մեծ և գերմեծ ինտեգրալային սխեմաների էհմ-ներ, մասնագիտացված հաշվարկային համալիրներ և խոշորմասշտաբային ԿԱՀ-ներ հատուկ նշանակության։  ԽՍՀՄ ԳՀԻ-ների և Արևելյան Եվրոպայի միջև համագործակցությունը, առաջատար գործարանների ԵրՄՄԳՀԻ սերիական արտադրանքը թույլ տվեց  կուտակել մեծ փորձ մշակումների, Էհմ չորս սերունդների ներդրման և կիրառման, ավտոմատ կառավարման համակարգերի և համալիրների ոլորտում։

Հայաստանի համար ինստիտուտը համակարգող կենտրոնի դեր է խաղացել, և դրա ձևավորումը արտացոլվել է գիտության և տեխնոլոգիայի հարակից մի շարք ոլորտների ՝ ԳԱԱ-ի, համալսարանների, արդյունաբերական հետազոտությունների և արտադրական համալիրների զարգացման մեջ:

ԵրՄՄԳՀԻ գիտական ​​աստիճաններ շնորհելու խորհուրդը ինստիտուտի և հանրապետության այլ հաստատությունների գիտնականներին հնարավորություն է ընձեռել պաշտպանել 50 ատենախոսություն գիտության թեկնածուի և 10 գիտությունների դոկտորի գիտական ​​կոչում շնորհելու համար:  Ինստիտուտի հինգ աշխատակից դարձել են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ; Ինստիտուտի աշխատակիցները հրապարակել են 16 մենագրություն, 52 գիտատեխնիկական ժողովածու և ստացել են 380  հեղինակային վկայականներ։ ԵրՄՄԳՀԻ-ն անկացրել է փորձի լայն փոխանակումներ ԽՍՀՄ հարակից ինստիտուտների հետ։  Պարբերաբար կազմակերպվել են գիտատեխնիկական գիտաժողովներ, ֆորումներ, հանդիպումներ և մասնագիտական քննարկումներ։ Ինստիտուտը գտնվել է երկրի կառավարության ուշադրության կենտրոնում։ Այն բազմաթիվ անգամ այցելել են ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարման մարմիններ, Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրների ղեկավարներ և պատվիրակություններ։  Արդյունավետ գիտաարդյունաբերական գործունեության համար ինստիտուտը պագևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշանով; Ինստիտուտի ստորաբաժանումների կոլեկտիվները տարբեր նախագծերի արդյունավետ իրականացման և մշակման համար պագևատրվել են՝ գիտության և տեխնիկայի ոլորտի «Լենինյան մրցանակով» (երկու անգամ), գիտության և տեխնիկայի ոլորտում ԽՍՀՄ Պետական մրցանակով (չորս անգամ), գիտության և տեխնիկայի ոլորտի Հայկական ԽՍՀ մրցանակի (հինգ անգամ), Համամիութենական լենինյան կոմերիտմիության (կոմսոմոլի) մրցանակ գիտության և տեխնիկայի ոլորտում,  Համամիութենական լենինյան կոմերիտմիության ՀԽՍՀ,  ՀՀ նախագահի մրցանակ:

ՀՀ Անկախության հայտարարումից հետո ինստիտուտն իր գիտատեխնիկական պոտենցիալն ուղղել է հանրապետության համար արդի խնդիրների լուծմանը՝ անվտանգության և պաշտպանության ոլորտում։ Կարճ ժամանակահատվածում հետազոտվել է առկա հատուկ նշանակության զինամթերքը։ Լուծված են տեխնիկական սպասարկման, վերանորոգման, վերականգնման, այնուհետև մոդերնիզացիայի և համալրման խնդիրները։ Ստեղծվում են զորքերի և զենքի կառավարման համար նախատեսված տարաբնույթ ավտոմատացված համակարգեր։ Միաժամանակ սկսվել են ՀՀ տարբեր պետական կառույցների, նախարարությունների և բաժանմունքների քաղաքացիական նշանակության տարբեր տեղեկատվական համակարգերի մշակման աշխատանքները։ Այսօր ինստիտուտում աշխատում են ՀՀ ԳԱԱ երկու ակադեմիկոս՝ Լենինյան ԽՍՀՄ մրցանակի դափնեկիր, երկու գիտությունների դոկտոր, 16 գիտության թեկնածու։

Կառավարությունների համաձայնությամբ, ԵրՄՄԳՀԻ ՓԲԸ-ի բաժնետոմսերը , որ ՀՀ սեփականություն էին, 2002 թվականին փոխանցվել են ՌԴ կառավարությանը։  ԵրՄՄԳՀԻ ՓԲԸ-ի միակ բաժնետեր է հանդիսանում ՌԴ-ն ի դեմս Պետական գույքի կառավարման Դաշնային գործակալության։ Կառավարման միանձնյա  գործադիր օրգան է հանդիսանում «ՌՏԻ» ԲԲԸ-ն, որը մտնում է АФК «Система» կազմակերության խմբի կազմի մեջ։ АФК «Система» ԲԲԸ-ն Ռուսաստանում և ԱՊՀ-ում խոշորագույն հանրային դիվերսիֆիկացված ֆինանսական կազմակերպություն է։ Այն ձևավորվել է 1993 թվականին։ АФК «Система»-ն այժմ մտնում է ռուսական թոփ 10 կազմակերպությունների մեջ իր եկամտաբերությամբ և համարվում է աշխարհի խոշորագույն ներդրումային կազմակերպություններից մեկը։