«Սարդարապատ-1» - «ԱԿ-74», «ԴԴՀ», «ԿՁԳ-74», «ՁՀՆ-7» զինատեսակների կամայական համադրությամբ երեք հրաձիգների միաժամանակյա անհատական պատրաստման համալիր վարժասարք
Համալիր վարժասարքը թույլ է տալիս անցկացնել երեք հրաձիգների միաժամանակյա անհատական պատրաստում՝ զինատեսակների («ԱԿ-74», «ԴԴՀ», «ԿՁԳ-74», «ՁՀՆ-7») կամայական համադրությամբ:
Համալիրը ներառում է ուսուցանող համակարգ, ուր ինֆորմացիան ներկայացնելիս օգտագործված են ձայնա-, տեսա- (աուդիո, վիդեո), գրաֆիկական և 3D- ձևաչափեր:
Թույլ է տալիս`
- նմանակել վարժադաշտային իրավիճակը,
- կրակ վարել բոլոր հնարավոր թիրախներին,
- հաշվի առնել դիպուկ կրակի վրա ազդող հիմնական գործոնները (գրավիտացիա, հեռավորություն, քամի, տարվա եղանակ),
- հաշվի առնել թիրախի պաշտպանվածությունը,
- պահպանել ատեստավորման արդյունքները և տպել:
Գտնվում է շահագործման մեջ: