Հռթիռային դիվիզիոնի կրակի կառավարման շարժական համալիր (ՀԴ ԿԿՇՀ) «Համազարկ» և «Փոթորիկ»
«Համազարկ» - շարժական ավտոմատացված հրամանատարաշտաբային կետ (ՇԱՀԿ)
«Փոթորիկ» - մարտկոցի շարժական ավտոմատացված ղեկավարման կետ (ՄՇԱՂԿ)
ՀԴ ԿԿՇՀ կազմված է շարժական ավտոմատացված հրամանատարաշտաբային կետից (ՇԱՀԿ) և երկու մարտկոցի շարժական ավտոմատացված ղեկավարման կետերից (ՄՇԱՂԿ):
ՇԱՀԿ-ը և ՄՇԱՂԿ-երը միավորվում են որպես միասնական ՀԴ ԿԿՇՀ ԿԱ և ԳԿԱ ռադիո, ռադիոռելեային և հեռախոսային կապի միջոցներով, որոնք ապահովում են ձայնային և հեռակոդային կայուն և հուսալի կապ միմյանց միջև, ինչպես նաև վերադաս օղակների հետ:
ՀԴ ԿԿՇՀ ապահովում է՝
- «ՍՄԵՐՉ», «ՏՈՉԿԱ» և «ԹԱՅՖՈՒՆ» հրթիռային համակարգերի մարտական գործողությունների ավտոմատ ղեկավարումը,
- հրթիռային և ռեակտիվ արկերի մեկնարկային տվյալների նախապատրաստում, ճշգրտում և մեկնարկային բաժանմունքներին փոխանցում, ինչպես նաև ՀԴ-ի արդյունավետ ղեկավարման կազմակերպում:
ԿԿՇՀ-ի աշխատանքը նախատեսված է կլիմայական և մեխանիկական բարդ պայմաններում:
Միջին աշխատատևություն մինչև խափանումը 2500 ժամ
ՇԱՀԿ-ը և ՄՇԱՂԿ-ը գտնվում են շահագործման մեջ: