Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

Երևան Էքսպո Կենտրոնի արխիվ

ԵՐԵՎԱՆ ԷՔՍՊՈ ԿԵՆՏՐՈՆ

«Երևան Էքսպո» ցուցահանդեսաշնորհանդեսային կենտրոնում մայիսի 14–ին տեղի ունեցավ «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ և ԻՆՏԵՐԻԵՐ ԷՔՍՊՈ 2021 » 13-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացումը։

Միջոցառմանը մասնակցել են  շինարարության ոլորտում գործող շուրջ 120 կազմակերպություններ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Իտալիայից և այլ երկրներից, որոնք այցելուներին ներկայացրել են շինարարական ոլորտի նորամուծություններն ու առաջարկները: Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն եին` շինարարական գործիքներ և տեխնիկա, շինարարական և ներքին հարդարման պարագաներ, տեխնոլոգիաներ,վերանորոգման աշխատանքներ, սանտեխնիկա և կենցաղային տեխնիկա, ներկանյութեր և պաշտպանիչ նյութեր, նախագծում և ճարտարապետություն, մասնագիտացված արտահագուստ, մաքրման միջոցներ և ծառայություններ, լողավազաններ և շոքեբաղնիքներ, լուսատեխնիկա, կանաչապատում, անվտանգության համակարգեր, բանկեր, վարկային կազմակերպություններ, բեռնափոխադրում, ջեռուցման և օդափոխման, գազա-, ջերմա- և ջրամատակարարման համակարգեր, դռներ և պատուհաններ, էքստերիերի և ինտերիերի դիզայն, ինտերիերի պարագաներ, կահույք, գորգ, սպասք։