ԵՐԵՎԱՆ ԷՔՍՊՈ ԿԵՆՏՐՈՆ
2017թ. սեպտեմբերի 2-4 անցկացվեց «ArmSecurity-2017» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային առաջին ցուցահանդեսը՝«Անվտանգ Հայաստան» խորագրով: Ցուցահանդեսի նպատակն էր ցուցադրել բարձր տեխնոլոգիական, նորարարական լուծումներ, որոնք նպաստում են ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների տեխնիկական վերազինմանը, հասարակական և քաղաքացիական անվտանգության հետ կապված խնդիրների լուծմանը, ինչպես նաև՝ հայկական և արտասահմանյան ձեռնարկությունների միջև գործնական կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:
Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա էին աշխարհի շուրջ 20 երկրի պաշտոնական պատվիրակություններ և այլ բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր:Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ և «Բիզոն» Ցուցահանդեսային ընկերությունների միություն» ՓԲԸ:
Միջոցառումն ուղեկցվեց հարուստ գործնական ծրագրով, անցկացվեց մրցույթ, անվտանգության ոլորտում գործող մի շարք ընկերություններ պարգևատրվեցին մրցանակներով և դիպլոմներով։