Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

Ալյանս ազատ տնտեսական գոտու արխիվ

Ալյանս ազատ տնտեսական գոտի

«ԱԼՅԱՆՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի թիվ N785-Ա որոշմամբ «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտին։ Վերոնշյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ է ճանաչվել «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ: «Ալյանս» ազատ տնտեսական գոտու մեկնարկը տրվել է 2013 թվականի օգոստոսի 1-ին։

«Ալյանս» ազատ տնտեսական գոտին ունի բարձր և նորարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման ուղղվածություն` էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության (տվյալների/ինֆորմացիայի փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծում և արտադրություն) և Հայաստանի Հանրապետության տարածքում չարտադրվող ապրանքատեսակների արտադրության ոլորտներում:

2013 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ կառավարությունը` ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության (ներկայիս՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն) և «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն կնքեցին պայմանագիր «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծված ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին:

Ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը՝ 10 տարի: