Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

«Կարին»

«Կարին» - Շարժական ավտոմատացված հրամանաշտաբային համալիր (ՇԱՀՀ)

 

Ապահովում Է՝

  • ԶՈՒ կառավարման մարմինների համար հարմարավետ ու մարտական պայմաններում բարձր անցանելիությունը, ինչը նպաստում է բացազատված հրամանատարական կետերում և կառավարման առաջնային կետերում պաշտոնատար անձանց կողմից օպերացիայի (մարտի) կառավարման արդյունավետության բարձրացմանը,
  • մարտական օղակի (բրիգադի, գնդի, առանձին գումարտակի) հրամանատարության գործունեությունը մարտի նախապատրաստման և վարման ընթացքում,
  • զորքերի օպերատիվ, անընդհատ, կայուն և ծածուկ կառավարում հեռահաղորդակցական ցանցի կապի հանգույցին միացման պարագայում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում, որոշակի սահմանափակումներով, սեփական կապի և տվյալների փոխանակման միջոցներով,
  • ծրագրակազմն ապահովում է ՇԱՀՀ-ի գործունեությունը ՀՀ ԶՈՒ-ում գործող ԿԱՀ-Վ2 միջավայրում, որպես ԿԱՀ-ի շարժական օբյեկտ,
  • մարտական խնդիրների կատարման ընթացքում ներգրավված ուժերի և միջոցների համագործակցության կազմակերպումը` մարտի մասնակից հաստիքային և կցված ստորաբաժանումների (այդ թվում՝ ոչ ավտոմատացված) կենտրոնացված կառավարումը,
  • ԿԱՀ-Վ2-ում գործելու ընթացքում փոխանակվող տեղեկատվության և ռադիոհաղորդագրությունների փաստաթղթավորումը, գրանցումը (արխիվացումը), ինչպես նաևփոխանակվող տեղեկատվության և բոլոր տեսակի կապուղիների ինֆորմացիոն պաշտպանությունը:

ՇԱՀՀ -ի աշխատանքը նախատեսված է կլիմայական և մեխանիկական բարդ պայմաններում: