Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

«Տարոն»

«Տարոն» - ռադիոհետախուզության ավտոմատացման միջոցների համալիր

Համալիրը  կազմված է կառավարման կենտրոնից, տարածքային կենտրոններից և ստորին օղակներից:

Կառավարման տարածքային կենտրոնում լուծվող խնդիրներ՝

  • Ռադիոկլանման պոստերի ավտոմատացված հեռակառավարում,
  • Ավտոմատացված թվային ծածկագրված, հասցեավորված ռադիոկապ դեպի ստորին օղակներ,
  • Ավտոմատացված թվային ծածկագրված, հասցեավորված ռադիոկապ դեպի վերադաս կենտրոն,
  • Ռ399Ս, ICOM տիպի ռադիոընդունիչների ու ռադիոկայանների ավտոմատացված հեռակառավարում,
  • Ռադիոընդունիչների ելքից ձայնի բազմուղի թվային գրանցում,
  • Ստորին օղակներից ձայնային տեքստերի ավտոմատացված ռադիոկապով ընդունում և մշակում,
  • Թվային տեղեկատվության ռադիոկապով փոխանակում ֆայլային, երկխոսություն և հաղորդագրություն ռեժիմներում,
  • Փոխանակվող բոլոր տվյալների ծածկագրում:

Ստորին օղակներում լուծվող խնդիրներ՝

  • Ռադիոկլանման պոստերի ավտոմատացված հեռակառավարում,
  • Ավտոմատացված թվային ծածկագրված, հասցեավորված ռադիոկապ դեպի տարածքային կենտրոն կամ ընդհանուր ռադիոցանց,
  • Ռ399Ս, ICOM տիպի ռադիոընդունիչների ու ռադիոկայանների ավտոմատացված հեռակառավարում,
  • Ռադիոընդունիչների ելքից ձայնի բազմուղի թվային գրանցում,
  • Ձայնային տեքստերի ռադիոկապով ավտոմատացված փոխանակում,
  • Թվային տեղեկատվության ռադիոկապով ավտոմատացված փոխանակում ֆայլային, երկխոսություն և նամակագրություն ռեժիմներում:

Գտնվում է շահագործման մեջ: