Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

ԿԱՅԾ-USB

Սարքը նախատեսված է   ձայնային տեղեկատվության գրանցման համար` հեռախոսագծերից, ռադիո և ռադիոռելեային կայանների ցածր հաճախության ելքերից և այլ նմանատիպ կապուղիներից տոնային հաճախության տիրույթում:

Սարքն օգտագործվում է տեղեկատվության անվտանգության նկատմամբ բարձր  պահանջներ  ներկայացնող  օբյեկտներում` ապահովելով  կապուղիների վիճակի  և նրանց ակտիվության   օբյեկտիվ  վերահսկողություն:

 

Ֆունկցիոնալ հնարավորություններ

 

Սարքը  թույլ է տալիս կատարել.

  • ձայնային  ազդանշանների  ավտոմատ  ձայնագրում,
  • ձայնագրված  ինֆորմացիայի   ունկնդրում,
  • ձայնագրությունների վերարտադրում  մոնիտորի էկրանի  վրա դիտարկման  և   ազդանշանների օսցիլոգրամմաների խմբագրման  հնարավորությամբ:

 

Տեխնիկական տվյալներ

  • զուգահեռ ձայնագրվող
  • կանալների քանակը`8
  • դիսկրետիզացիայի հաճախությունը 8կՀց
  • գրանցվող ազդանշաննեհջ
  • հաճախությունների շերտ 300-3400 Հց
  • գրանցվող ազդանշանների դինամիկ տիրույթը -37…+10 դԲ
  • MP3 ձևաչափով սկավառակի վրա տեղեկատվության գրանցման խտացումը 10-12 անգամ
  • հիշողության անհրաժեշտ  ծավալը կոշտ սկավառակի վրա մեկ օրվա ընթացքում 8 կանալով անընդմեջ ձայնագրման դեպքում 0,75 Գբայթ

 

 

 

Սարքի  ծրագրային ապահովումը  գործում է «Windows» օպերացիոն համակարգի միջավայրում  և  հնարավորություն  է տալիս կատարել.

  • սարքին կապուղիների միացման ստուգում և անջատման ազդարարում,
  • ձայնագրման սկզբի և վերջի, կապուղու համարի  ավտոմատ գրանցում,
  • տվյալների բազայի վարում գրառումների  որոնման  հնարավորությամբ` նրանց վերարտադրման և տեսակավորման այնպիսի չափանիշերով, ինչպիսիք են` կապուղու համարը, ամսաթիվը և  ձայնագրման տևողությունը,
  • ձայնագրման միացման շեմի պարամետրերի ծրագրային անհատական կարգավորում` կապուղու ակտիվության ցուցանշմամբ,
  • ձայնագրությունների  որոնման և  վերարտադրման հնարավորություն առանց ձայնագրման ընդհատման,
  • ձայնագրությունների արխիվացում արտաքին  հիշող  սարքերի վրա:

Սարքը  կազմված  է.

  • 8-կանալային  անալոգաթվային փոխակերպիչից,  կցորդման  հանգույցից` իրականացված միասնական արտաքին բլոկով` կապուղիների միացումն ապահովող հարակցիչով  մեկ կողմից և  համակարգչի  USB պորտին միացման համար նախատեսված մալուխով մյուս կողմից,
  • ծրագրային ապահովումից: