Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

"Պրիզմա" էՀՄ

1967 թվականին ինստիտուտին հանձնարարվեց մշակել պետական կարևորության «Պրիզմա» հաշվողական համալիրի մշակման աշխատանքները։

Աշխատանքները կատարելու համար ինստիտուտի 10–րդ բաժնում ստեղծվեցին համալիրի կառուցվածքի տրամաբանական անալոգային էլեմենտների և սարքերի մշակման լաբորատորիաները։ Ավելի քան մեկ ու կես տարի այդ ուղղությամբ մեծ ծավալի աշխատանքներ կատարվեցին։ Մշակվեցին համալիրի կառուցվածքի հիմնական սկզբունքները, կառուցվածքային ախեմաները և էլեմենտային բազան։ Չնայած նրան, որ ինստիտուտից անկախ պատճառներով պատվիրատուի կողմից համալիրի մշակման աշխատանքները դադարեցվեցին, բայց այդ ժամանակահատվածում որոշակի հիմքեր դրվեցին ինստիտուտում հիբրիդային ինտեգրալ միկրոսխեմաների սխեմատեխնիկական և տեխնոլոգիական բազաների ստեղծման ուղղությամբ։ Կառուցվեցին հիբրիդային ինտեգրալ միկրոսխեմաների «ՎԱՆ» սերիայի մի շարք էլեմենտներ և նրանց ստուգող վահանակը։

«ՊՐԻԶՄԱ» համալիրին վերաբերող աշխատանքներն ավարտվեցին տեխնիկական հաշվետվության մշակմամբ։

Համալիրի մշակման համար տարվող աշխատանքները կատարել են Միհրան Սեմերջյանը, Ռոբերտ Աթոյանը, Սարգիս Ղազարյանը, Հենրիկ Ալանակյանը, Լևոն Գրիգորյանը, Վլադիմիր Առուստամյանը, Կիրով Պետրոսյանը, Գրիգոր Բաքարյանը, Հակոբ Սարգսյանը, Լևոն Աբովյանը, Էդուարդ Հարությունյանը, Հրաչյա Գրիգորյանը, Յուրա Բադամյանցը, Էդուարդ Ավետիսովը, Կառլեն Թաթարյանը, Արկադի Սարգսյանը և ուրիշներ։