Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

Սերգեյ Մերգելյան

Սերգեյ Մկրտչի Մերգելյանը՝ ծնված 1928թ․, Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից - անդամ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, գիտության և տեխնիկայի բնագավառի ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1952թ․) ,եղել է ԵրՄՄԳՀԻ առաջին տնօրենը (1956-1960թթ․) ։

 Ս․ Մ․ Մերգելյանն ԵրՄՄԳՀԻ ստեղծման նախաձեռնողներից մեկն է։ Նրա անմիջական մասնակցությամբ ԵրՄՄԳՀԻ-ը հնարավորություն ընձեռնեց հետագայում հանրապետությունում զարգացնել հաշվողական տեխնիկական և նրա հարակից գիտությունները։ 1961 - 1971թթ․ աշխատել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտում։ Այնուհետև (1971 - 1974թթ․) աշխատել է որպես Հայաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ , ակադեմիայի " Հաշվողական Կենտրոնի " տնօրեն (1974 - 1979թթ․), Հայաստանի գիտությունների ակադեմիայի բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար (1979 - 1982թթ․), Վանաձոր (նախկին՝ Կիրավական) քաղաքի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր (1982 - 1986թթ․) և այլն։  Ներկայումս նա բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Ս․Մ․ Մերգելյանը, գիտական գործունեությունը համատեղելով մանկավարժական աշխատանքների հետ, Հայաստանում պատրաստել է բազմաթիվ բարձր որակավորում ունեցող գիտական աշխատակիցների և մասնագետների։ Նա բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ է , որոնք նվիրված են մաթեմատիկային և հաշվողական տեխնիկային։ Պարգևատրվել է "Աշխատանքային կարմիր դրոշի" շքանշանով։