Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

 «Գարանտ-1ԿՄ1»

 «Գարանտ-1ԿՄ1» - առանձնացված երկու և չորս լարային տոնային հաճախականության կապուղիներով կրիպտոգրաֆիկական ձևափոխումների միջոցով պաշտպանված ձայնային տեղեկատվության փոխանակման սարք

“ԳԱՐԱՆՏ-1ԿՄ1” սարքը նախատեսված է առանձնացված երկու և չորս լարային տոնային հաճախականության կապուղիներով կրիպտոգրաֆիկական ձևափոխումների միջոցով պաշտպանված ձայնային տեղեկատվության փոխանակման համար: Այն կարող է օգտագործվել գաղտնի հեռախոսային կապի  կորպորատիվ ցանցերի ստեղծման համար:

Սարքի աշխատանքը նախատեսված է կլիմայական և մեխանիկական բարդ պայմաններում:

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ  ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Սարքն ապահովում է գծային ազդանշանի երաշխավորված պաշտպանում:
  • Կապի յուրաքանչյուր սեանսի ավարտից հետո ավտոմատորեն ձևավորվում է նոր սեանսի բանալի:
  • Սարքում օգտագործված է ինֆորմացիայի ծածկագրման հավաստագրված կրիպտոգրաֆիկական ալգորիթմը, որը հարմարեցված է հեռախոսային կապի յուրահատկություններին (խոսակցության հաղորդումը ժամանակի իրական մասշտաբում):
  • Ծածկագրման բանալին ունի 256 բիթ երկարություն և ձևավորվում է Դիֆֆի-Հելմանի բանալիների բաց տարածման սկզբունքով:
  • Նախատեսված է գաղտնի բանալիների ձևավորման պարամետրերի փոփոխության հնարավորություն անմիջապես բաժանորդի մոտ` բանալու ներմուծման УЗК-1 հատուկ սարքի միջոցով:

Գտնվում է շահագործման մեջ: