Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

«Գարանտ-1EthV»

«Գարանտ-1EthV» - «IP» – հեռախոսակապի կրիպտոգրաֆիկական պաշտպանության սարք

Գարանտ-1EthVե սարքը նախատեսված է IP – հեռախոսակապում խոսակցական ինֆորմացիայի երաշխավորված կրիպտոգրաֆիկական  պաշտպանության ապահովման համար: Այն կարող է օգտագործվել գաղտնի հեռախոսային կորպորատիվ կապի ստեղծման համար, օգտագործելով  IP –  ցանցերը:

Սարքի աշխատանքը նախատեսված է կլիմայական և մեխանիկական բարդ պայմաններում:

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ  ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Սարքն ապահովում է գծային ազդանշանի երաշխավորված պաշտպանում:
  • Կապի յուրաքանչյուր սեանսի ավարտից հետո ավտոմատորեն ձևավորվում է նոր սեանսի բանալի:
  • Սարքում օգտագործված է ինֆորմացիայի ծածկագրման հավաստագրված կրիպտոգրաֆիկական ալգորիթմը, որը հարմարեցված է IP– հեռախոսակապի յուրահատկություններին (խոսակցության հաղորդումը   իրական ժամանակում):
  • Ծածկագրման բանալին ունի 256 բիթ երկարություն և ձևավորվում է բանալիների բաց տարածման Դիֆֆի-Հելմանի սկզբունքով:
  • Նախատեսված է գաղտնի բանալիների ձևավորման պարամետրերի փոփոխության հնարավորություն անմիջապես բաժանորդի մոտ` բանալու բեռնավորման ԲԲՍ-1 հատուկ սարքի միջոցով:

Գտնվում է շահագործման մեջ: