Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

«Պ-18»

«Պ-18» ռադիոլոկացիոն կայանի ավտոմատացման միջոցների համալիր

ԱՊԱՀՈՎՈՒՄ Է՝

  • Պ-18 ռադիոլոկացիոն կայանի (Պ-18 ՌԼԿ) առաջնային (կոորդինատային) ռադիոլոկացիոն տեղեկատվությունից նշանակետերի ավտոմատ հայտնաբերումն ու ուղեկցումը, օդային իրադրության երկրորդային ռադիոլոկացիոն (հետագծային) տեղեկատվության ձևավորումը,
  • օդային իրադրության տեղեկատվության ձևավորման և սպառողներին հաղորդման ժամանակի կրճատումը,
  • տեղեկատվության ճշտության ու հավաստիության բարձրացումը,
  • Պ-18 ՌԼԿ-ի օդային իրադրության տեղեկատվությունը ՀՕՊ ավտոմատ կառավարման համակարգում օգտագործելու հնարավորության ստեղծումը:

 

ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝

  • նշանակետերի վերաբերյալ ռադիոլոկացիոն տվյալների ամբողջությունից, ստացված ռադիոլոկացիոն կայանի դիտման մի շարք հաջորդական ցիկլերի (ժամանակահատվածների) ընթացքում, նշանակետերի հետագծերի հայտնաբերումը և նրանց պարամետրերի նախնական արժեքների որոշումը (ընթացիկ դիրք, շարժման ուղղություն, արագություն),
  • կեղծ նշանակետերի զտումը,
  • յուրաքանչյուր ռադիոլոկացիոն դիտման ցիկլում, նոր ստացված կոորդինատային տեղեկատվության հիման վրա, հայտնաբերված հետագծերի (նշանակետերի) ավտոմատ ուղեկցումն ու նրանց պարամետրերի ճշտումը,
  • առաջնային և երկրորդային ռադիոլոկացիոն տեղեկատվության արտապատկերումը,
  • ձևավորված երկրորդային ռադիոլոկացիոն տեղեկատվության հաղորդումը կառավարման կետ,
  • երկրորդային ռադիոլոկացիոն տեղեկատվության արխիվավորումն ու արխիվից վերախաղարկումը: