Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

«Համազարկ» և «Փոթորիկ»

«Համազարկ» - շարժական ավտոմատացված հրամանատարաշտաբային կետ (ՇԱՀԿ )

«Փոթորիկ» - մարտկոցի շարժական ավտոմատացված ղեկավարման կետ (ՄՇԱՂԿ )

 

ՀՐԹԻՌԱՅԻՆ ԴԻՎԻԶԻՈՆԻ (ՀԴ) ԿՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ  ՀԱՄԱԼԻՐ (ԿԿՇՀ)

ԾԱԾԿԱԳԻՐ “ՀԱՄԱԶԱՐԿ” ԵՎ “ՓՈԹՈՐԻԿ”

ՀԴ-ի ԿԿՇՀ-ը կազմված է շարժական ավտոմատացված հրամանատարաշտաբային կետից (ՇԱՀԿ) և երկու մարտկոցի շարժական ավտոմատացված ղեկավարման կետերից (ՄՇԱՂԿ):

ՇԱՀԿ-ը և ՄՇԱՂԿ-երը միավորվում են որպես միասնական ՀԴ-ի ԿԿՇՀ ԿԱ և ԳԿԱ ռադիո, ռադիոռելեային և հեռախոսային կապի միջոցներով, որոնք ապահովում են ձայնային և հեռակոդային կայուն և հուսալի կապ միմյանց միջև, ինչպես նաև վերադաս օղակների հետ:

ԿԿՇՀ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

ՀԴ-ի ԿԿՇՀ ապահովում է

  “ՍՄԵՐՉ”, “ՏՈՉԿԱ” և “ԹԱՅՖՈՒՆ” հրթիռային համակարգերի մարտական գործողությունների ավտոմատ ղեկավարումը; հրթիռային և ռեակտիվ արկերի մեկնարկային տվյալների նախապատրաստում, ճշգրտում և մեկնարկային բաժանմունքներին փոխանցում, ինչպես նաև ՀԴ-ի արդյունավետ ղեկավարման կազմակերպում:

ԿԿՇՀ-ի աշխատանքը նախատեսված է կլիմայական և մեխանիկական բարդ պայմաններում:

Միջին աշխատատևություն մինչև խափանումը 2500 ժամ

ՇԱՀԿ-ը և ՄՇԱՂԿ-ը գտնվում են շահագործման մեջ: