Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

ԷԼԳՐԱԴ-1

«ԷԼԳՐԱԴ–1» էլեկտրոնային գրադարանային համակարգ

«ԷԼԳՐԱԴ–1» էլեկտրոնային գրադարանային համակարգը նախատեսված է ավտոմատ կերպով գրադարանի բոլոր գործառույթների կառավարման համար, որն արդեն խթանվել է և հաջողությամբ գործում է Հայաստանի Հանրապետության Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:

«ԷԼԳՐԱԴ–1» էլեկտրոնային գրադարանային համակարգը ուղղված է.

  • Տպագիր նյութի, առաջին հերթին `հազվագյուտ և արժեքավոր գրքերի և նյութերի անվտանգության ապահովման վրա
  • Տպագիր նյութի, ինչպես նաև էլեկտրոնային գրքերի, թերթերի և ամսագրերի բովանդակության առավել մատչելիության համար պայմանների ստեղծման վրա
  • Աշխատանքի և ուսուցման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև գրադարաններում անհրաժեշտ նյութերի որոնման վրա

Համակարգի մեջ կարող են ներառվել ցանկացած էլեկտրոնային գրքեր, ինչպես նաև ավանդական (թղթային) գրականություն: Այն կարող է օգտագործվել ցանկացած գրադարանները ընդհանուր էլեկտրոնային ցանցում ինտեգրելու համար, ինչպես նաև այլ գործող գրադարանային համակարգերի հետ տեղեկատվություն փոխանակելու համար։

«ԷԼԳՐԱԴ–1» համակարգը բաղկացած է երկու ենթահամակարգերից.

  • էլեկտրոնային ֆորմատով գրականության ընթերցման ենթահամակարգ
  • գրադարանների էլեկտրոնային գործունեության կատարման ենթահամակարգ