Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

"Արագած" ԷՀՄ

«Արագած» հաշվողական մեքենայի հիմնական տեխնիկական բնութագրերը։ 

 

Արագագործությունը

15000 գործ/վրկ

Էլեմենտային բազան  

Էլեկտրոնային լամպեր

Կարգաթիվը 

42

Հրամանների համակարգը

3 հասցեով

Թվի ներկայացումը 

Լողացող ստորակետով 

Ֆերիտային օպերատիվ հիշողությանը ծավալը 

1024 թիվ․ իսկ կատարելագործումից հետո՝ 4096 թիվ 

Արտաքին հիշողության սարքը և ծավալը  

Սեփական մշակած մագնիսական թմբուկներ (2048 թիվ) և ժապավեններ (40000 թիվ )

 

«Արագած» մեքենայի համար ինստիտուտում մշակվեցին ֆոտոընթերցման, մագնիսական ժապավենների և թմբուկների վրա արտաքին և ֆերիտային միջուկների բազայի վրա օպերատիվ հիշող սարքերը։

Այդ մեքենայի ծրագրային ապահովման մշակումները  կատարել են Աշոտ Պետրոսյանը, Աշոտ Բաղդասարյանը, Հարություն Քոչյանը, Սամվել Պետրոսյանը և ուրիշներ։  

 «Արագած» մեքենայի փոքր սերիական արտադրութունը մոնտաժային և կարգաբերման աշխատանքները կազմակերպվեցին ինստիտուտի փորձնական գործարանում՝ Վլադիմիր Չիգանովի ղեկավարությամբ։  

Ընդամենը ստեղծվեց 4 «Արագած» մեքենա, որից 2ն օգտագործվեց Հայաստանի և Վրաստանի գիտությունների ակադեմիաների հաշվողական կենտրոններում,  մեկը՝ Մոսկվայի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, իսկ մյուսը՝ ԽՍՀՄ ԳԱ Նովոսիբիրսկի մասնաճյուղի հաշվողական կենտրոնում՝ տարբեր շրջանակի խնդիրներ լուծելու համար։ 

1959 թ․ ինստիտուտ այցելեց Մարիետտա Շահինյանը, որը հիացմունքով էր խոսում «Արագած», «Երևան»  և « Հրազդան» ԷՀՄ–ների մասին։ «Огонек» ամսագրում նա գրում է․ «Մեքենան կատարում է հրաշքներ․․․ ինչպես է մարդը ստիպում մեքենային կատարել այդ հրաշքները»։