Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

ԱՐԱՐԱՏ

«Արարատ» Մարդկային Ռեսուրսների Կառավարման Տեղեկատվական Համակարգ 

(ՄՌԿՏՀ)

ՀՀ ՔԾ Ավտոմատացված Տեղեկատվական «Արարատ» համակարգը Քաղաքացիական Ծառայության ոլորտում ամբողջական տեղեկատվություն պարունակող միասնական տեղեկատվական բանկի ստեղծման  համակարգ է։

Համակարգը նախատեսված է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով ՀՀ ՔԾ ոլորտի կառավարման ավտոմատացված համակարգ մշակելու և իրագործելու համար: 

ՄՌԿՏՀ – ի կիրառումը ընդգրկում է Քաղաքացիական Ծառայության գործունեության ողջ սպեկտրը.

  • քաղաքացիական ծառայողների անձնական գործերի գրանցամատյանի վարում, 
  • պաշտոնների անձնագրերի վարում,
  • ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման գործառույթների իրագործում, 
  • թափուր պաշտոնների զբաղեցման համար  մրցույթների և քաղաքացիական ծառայողների ատեստավորման իրագործում, 
  • հարցաշարերի, հարցատոմսերի կազմում,
  • մրցույթի, ատեստավորման արդյունքների գրավոր բողոքների քննություն: