Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

«Ռեպեր»

«Ռեպեր» - հրետանու կրակի կառավարման ապարատածրագրային համալիր

ԱՊԱՀՈՎՈՒՄ Է`

  • Д1, Д20, Д30, Д44, 2С2, 2С3, КС19,  БМ21, 2А36, ПМ հրետանային համակարգերի հաշվարկային տեղակապման հաշվարկ լրիվ կամ թերի նախապատրաստմամբ` հաշվի առնելով օդերևութաբանական պայմանները,
  • տոպոգեոդեզիական խնդիրների լուծում,
  • սեփական կոորդինատների որոշում GPS համակարգով,
  • հետախուզական տվյալների կուտակում և մշակում,
  • հրետանային դիվիզիոնի մարտական, տեխնիկական և թիկունքային ապահովման համար համապատասխան տեղեկանքների (հայտերի) ձևակերպում, մշակում և պահպանում,
  • դիվիզիոնի մարտական տարրերի միջև հեռակոդային ինֆորմացիայի ավտոմատացված փոխանակում,
  • օպերատիվ ինֆորմացիայի փաստագրում, գրանցում և արխիվացում:

«Ռեպեր»-ի աշխատանքը նախատեսված է կլիմայական և մեխանիկական բարդ պայմաններում:

Գտնվում է շահագործման մեջ: