Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

ՄՌԿ ԷԼ․ ՀԱՄԱԿԱՐԳ

Մարդկային ռեսուրսների կառավարման էլեկտրոնային համակարգ



Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգը նախատեսված է կազմակերպության կառուցվածքի նկարագրման  և մարդկային ռեսուրսի  անձնական տվյալների հաշվառման, կադրերի կառավարման բոլոր գործընթացների և փուլերի սերտ կապերի ստեղծման համար։  Մուտքագրված տվյալների հիման վրա համակարգը թույլ է տալիս հրամանների գրանցում, տեղեկանքների, ցուցակների  ստացում և այլն։ 

Համակարգն ապահովում է հետևյալ գործառույթների իրականացումը․

  • աշխատանքի սկզբում կազմակերպության մասին տեղեկատվության լրացում։
  • կազմակերպության կառուցվածքի նկարագրություն ծառի տեսքով։
  • ստորաբաժանումներում պաշտոնների(դրույքների) գրանցում։
  • կադրային հրամանների հաշվառում(աշխատանքի ընդունում,կազմակերպության ներսում այլ պաշտոնի անցում,    աշխատանքից հեռացում, ամենամյա արձակուրդի ձևակերպում, հղիության արձակուրդի ձևակերպում և այլն) 

 Համակարգը թույլ է տալիս իրականացնել 

  • համակարգում գրանցված տվյալների հիման վրա տարաբնույթ ցուցակների և վիճակագրական տեղեկանքների ստացում ։
  • զտիչների կիրառմամբ տարբեր բնույթի որոնումներ, ստացված ցուցակների դիտում և  Ms Office միջավայրում հարցման արդյունքի ստացման հնարավորություն։
  • համակարգի օգտատերերի գրանցում 
  • համակարգի տարաբնույթ գործառույթների հետ օգտատերերի աշխատանքի թույլատրման մակարդակների ապահովում 
  • անհրաժեշտ ուղեցույցերի կազմում 
  • համակարգային մատյանի կազմում։ Օգտատերերի յուրաքանչյուր գործողություն համակարգում ֆիքսվում է մատյանում ամսաթվով։