Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

ԿԱՅԾ Մ1

Սարքը նախատեսված է ձայնային տեղեկատվության գրանցման համար` հեռախոսագծերից, ռադիո և ռադիոռելեային կայանների ցածր հաճախության ելքերից և այլ նմանատիպ կապուղիներից: 


Սարքն օգտագործվում է տեղեկատվության անվտանգության նկատմամբ բարձր պահանջներ ներկայացնող օբյեկտներում` ապահովելով կապուղիների վիճակի և նրանց ակտիվության օբյեկտիվ վերահսկողություն:

 

Ֆունկցիոնալ հնարավորություններ

 


Սարքը թույլ է տալիս կատարել.

  • ձայնային ազդանշանների ավտոմատ ձայնագրում,
  • ձայնագրված ինֆորմացիայի ունկնդրում,
  • ձայնագրությունների վերարտադրում մոնիտորի էկրանի վրա դիտարկման և ազդանշանների օսցիլոգրամմաների խմբագրման հնարավորությամբ:

 

Տեխնիկական տվյալներ

  •  զուգահեռ ձայնագրվող կանալների քանակը 16
  •  դիսկրետիզացիայի հաճախությունը 8կՀց
  •  գրանցվող ազդանշանների հաճախությունների շերտը 300-3400 Հց
  •  գրանցվող ազդանշանների դինամիկ տիրույթը 0,01-10 Վ
  •  MP3 ձևաչափով սկավառակի վրա տեղեկատվության գրանցման խտացումը 10-12 անգամ
  •  հիշողության անհրաժեշտ ծավալը կոշտ սկավառակի վրա մեկ օրվա ընթացքում 16 կանալով անընդմեջ ձայնագրման դեպքում 1,5 Գբայթ

Սարքի ծրագրային ապահովումը գործում է «Windows» օպերացիոն համակարգի միջավայրում և հնարավորություն է տալիս կատարել.

  •  սարքին կապուղիների միացման ստուգում և անջատման ազդարարում,
  • ձայնագրման սկզբի և վերջի, կապուղու համարի ավտոմատ գրանցում,
  • տվյալների բազայի վարում գրառումների որոնման հնարավորությամբ` նրանց վերարտադրման և տեսակավորման այնպիսի չափանիշերով, ինչպիսիք են` կապուղու համարը, ամսաթիվը և ձայնագրման տևողությունը,
  • ձայնագրման միացման շեմի պարամետրերի ծրագրային անհատական կարգավորում` կապուղու ակտիվության ցուցանշմամբ,
  • ձայնագրությունների որոնման և վերարտադրման հնարավորություն առանց ձայնագրման ընդհատման,
  • ձայնագրությունների արխիվացում արտաքին հիշող սարքերի վրա:


Սարքը կազմված է.

  • 16-կանալային անալոգաթվային փոխակերպչից, որը տեղադրվում է IBM PC համատեղելի համակարգչի PCI սլոտում,
  • կցորդման բլոկից, որն ապահովում է գծերի կոմուտացիան և համաձայնեցումը,
  • կապի մալուխից,
  • ծրագրային ապահովումից: