Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՏՀ

 

Ոստիկանության  Ավտոմատացված Տեղեկատվական  Համակարգ

 

Ոստիկանության Ավտոմատացված Տեղեկատվական Համակարգը (ԱՏՀ) հանցավորության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն պարունակող միասնական տեղեկատվական բանկի ստեղծման  համակարգ է:

Համակարգը նախատեսված է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով ՀՀ  Ոստիկանությունում կառավարման ավտոմատացված միջոցներ իրագործելու համար: 

ԱՏՀ – ն,  որոշակի օպերատիվ տեղեկատվության փոխանակման նպատակով, կիրառվում է նաև ԱՊՀ երկրների և Ինտերպոլի համապատասխան կառույցների շրջանակներում:  

Համակարգի իրագործման և կիրառման հիմնական պայմաններն են՝ 

  • ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի, ոստիկանության  այլ մարմինների (ճանապարհային ոստիկանություն, տրանսպորտային վարչություն, ԱՎՎ և այլն) և ՀՀ ոստիկանության տարածքային բաժինների լրիվ համակարգչավորումը;  
  • ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի, ոստիկանության  այլ մարմինների  և ՀՀ ոստիկանության տարածքային բաժինների միջև արագագործ և հուսալի կապի գլոբալ  ցանցի առկայությունը;
  • որոշակի պարբերությամբ տվյալների պահուստային պատճենների ստեղծումը;
  • գլոբալ ցանցի տիրույթում տեղեկատվության փոխանակման թույլատրված հասանելիության ապահովումը;