Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

ՔԿ ԱՏՀ

ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ  ՀԱՄԱԿԱՐԳԵՐ  

ՀՀ Քննչական Կոմիտեի Ավտոմատացված Տեղեկատվական Համակարգը (ՔԿ ԱՏՀ) նախաքննության ընթացքի և դրա հետ կապված գործառույթների (վիճակագրության, կարճված գործերի, կադրային ռեսուրսների) վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն պարունակող միասնական տեղեկատվական շտեմարանների ստեղծման  համակարգ է։ Համակարգերը նախատեսված են արդիական տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ՀՀ  Քննչական Կոմիտեում գործառույթների իրագործման և կառավարման թվայնացված միջոցներ ստեղծելու համար։ 

Համակարգի իրագործման և կիրառման հիմնական պայմաններն են` 

  • ՀՀ Քննչական Կոմիտեի և այլ մարմինների (մարզային քննչական վարչություններ, տարածքային քննչական բաժիններ, զինվորական քննչական կայազորներ և այլն) և ՔԿ տարածքային բաժինների լրիվ համակարգչավորումը;  
  • ՀՀ Քննչական Կոմիտեի և դրա  տարածքային ստորաբաժանումների միջև արագագործ և հուսալի կապի գլոբալ  ցանցի առկայությունը;
  • որոշակի պարբերությամբ տվյալների պահուստային պատճենների ստեղծումը;
  • գլոբալ ցանցի տիրույթում տեղեկատվության փոխանակման չթույլատրված հասանելիության ապահովումը; 

Մշակված և ներդրված ծրագրային ապահովումը կազմված է չորս հիմնական ենթահամակարգերից`

  1. ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ << ՖԵՄԻԴԱ >> էլեկտրոնային նախաքննություն տեղեկատվա – վերլուծական ենթահամակարգ,
  2. ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ << ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ>> էլեկտրոնային տեղեկատվա – վերլուծական ենթահամակարգ`
  3. ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ կարճված քրեական գործերի և քրեական գործի հարուցումը մերժված նյութերի հաշվառման (արխիվի) տեղեկատվական ենթահամակարգ
  4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ և ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական ենթահամակարգ /ՄՌԿՏՀ/