Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

«Սարդարապատ-1»

«Սարդարապատ-1» - «ԱԿ-74», «ԴԴՀ», «ԿՁԳ-74», «ՁՀՆ-7» զինատեսակների կամայական համադրությամբ երեք հրաձիգների միաժամանակյա անհատական պատրաստման համալիր վարժասարք

Համալիր վարժասարքը թույլ է տալիս անցկացնել երեք հրաձիգների միաժամանակյա անհատական պատրաստում՝ զինատեսակների («ԱԿ-74», «ԴԴՀ», «ԿՁԳ-74», «ՁՀՆ-7») կամայական համադրությամբ:

Համալիրը ներառում է ուսուցանող համակարգ, ուր ինֆորմացիան ներկայացնելիս օգտագործված են ձայնա-, տեսա- (աուդիո, վիդեո), գրաֆիկական և 3D- ձևաչափեր:

Թույլ է տալիս`

  • նմանակել վարժադաշտային իրավիճակը,
  • կրակ վարել բոլոր հնարավոր թիրախներին,
  • հաշվի առնել  դիպուկ կրակի վրա ազդող  հիմնական գործոնները (գրավիտացիա,  հեռավորություն, քամի, տարվա եղանակ),
  • հաշվի առնել թիրախի պաշտպանվածությունը,
  • պահպանել ատեստավորման արդյունքները և տպել:

Գտնվում է շահագործման մեջ: