Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

«Կարատ»

«Կարատ» - «Ֆագոտ» և «Կոնկուրս» հակատանկային հրթիռային համալիրների օպերատորների վարժանքի վարժահամալիր

Վարժահամալիրն ուսումնավարժական  միջոց է, որն օգնում է «Ֆագոտ» և «Կոնկուրս» հակատանկային հրթիռային համալիրների օպերատորներին ձեռք բերել կայուն մասնագիտական հմտություն: Մոդելավորելով տարբեր մարտական իրադրություններ տարբեր եղանակաժամանակային պայմաններում` վարժահամալիրն ապահովում է օպերատորների ուսուցում` իրականին մոտ պայմաններում և նրանց գործողությունների գնահատում տվյալ իրադրությունում:

Վարժահամալիրը կազմված է մեկ աշխատանքային տեղից` հրահանգչի համար և մինչև երեք աշխատանքային տեղից` օպերատորների համար, որոնք մտնում են միասնական ցանցի մեջ:

 

Բոլոր աշխատանքային տեղերի մոնիտորների վրա իմիտացվում են՝

  • տեղանք` լեռնային, տափաստանային, անապատային, անտառատափաստանային,
  • օրվա ժամանակ` ցերեկ, գիշեր, աղջամուղջ,
  • տարվա եղանակ` ամառ, ձմեռ,
  • եղանակային պայմաններ` արևոտ, ամպամած, մառախուղ, տեղումներ,
  • նշված տեղում մինչև երեք անշարժ և շարժական թիրախների տեղակայում,
  • թիրախի տեղադրման հեռավորություն` 80մ մինչև 2000մ,
  • թիրախի շարժում (ճակատային, թևային, կամ ճակատաթևային)` 10 մինչև 80 կմ/ժ:

 

Օպերատորների գործողությունների հսկողությունն իրականացվում է՝

  • օբյեկտիվորեն` գնահատման արդյունքների վերջնական ամփոփագրով,
  • սուբյեկտիվորեն` վիզուալ (ըստ հրահանգչի աշխատանքային տեղի էկրանի վրայի իրադրության պատկերի):

 

Գտնվում է շահագործման մեջ: