Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

Երևան Էքսպո Կենտրոնի արխիվ

ԵՐԵՎԱՆ ԷՔՍՊՈ ԿԵՆՏՐՈՆ

Հոկտեմբերի 8-10-ը, «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում տեղի ունեցավ «ՊանԱրմենիան Էքսպո-2021» 12-րդ միջազգային ցուցահանդես-ֆորումը։ Ցուցահանդեսին մասնակցում էին տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ 120 կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Իրանից և այլ երկրներից։ Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն էին՝ առողջապահություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, սննդարդյունաբերություն, ավտոմոբիլային արդյունաբերություն, բեռնափոխադրումներ, խնամքի միջոցներ, կաշվե արդյունաբերություն, ծառայություններ, տեքստիլ, տեխնիկա (կենցաղային, շինարարական), ոսկերչություն, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն և կահույք։